ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար»։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ ֆեյսբուքյան էջում:
«Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։
Գերմանիան Հայստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն:
Սրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ։