Տղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

հհ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի  ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Գ․-ն է։

Պարզվել է նաև, որ Վարդան Գ․-ն այցելել է «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքի ընդունվելու վերաբերյալ պայմաններին ծանոթանալու, որի ժամանակ, բարձրանալով կիսակառույց շենքի աստիճաններով, ոտքը սայթաքել է և մոտ 2 մետր բարձրությունից վայր է ընկել բետոնե հատակին։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ