Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը պատմել է, որ Բայդենի վարչակազմը փորձել է սպանել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

enlarge

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հայտարարությունները, թե ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նրա խոսքով, Պուտինին սպանելու մտադրության քննարկումը պետք է լուրջ ընդունել։

«Բերեմ մի քանի փաստ. նախապատրաստություն է տարվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա հարձակմանը, որից հաջողվել է խուսափել, մահափորձ է կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, մահափորձ է կատարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նրա ընտրարշավի ընթացքում։ Այս ամենը մեկ շղթայի օղակներ են»,- ասել է Վոլոդինը։

--00—ՅՄ