ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Առնվազն երեք մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Ալ-Իխբարիյա» հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ մեքենան պայթել է քաղաքի կենտրոնում շրջանցիկ երթևեկության մոտ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
--00—ՅՄ