ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեր ատելության ու համբերության սահմանն եք փորձարկում, թե՞ դավաճանության նոր ռեկորդներ սահմանում։
Օկուպացված ենք դրսից ու ներսից։ Էս կոլաբորացիոնիստ-պոլիցայները Արցախն ու Անկախության Հռչակագիրը ուրացողների վարքում դատապարտելի ու հակասահմանադրական վարք ու ազգային շահերի դավաճանություն չտեսան, Վեհափառի թափորի վրա հարձակվող խուժանի վարքում հանցանք չտեսան, Զոյա Թադևոսյանի կամ Ալեքսանդր Սիրունյանի հակազգային, հակաարցախյան անբարո գրառումներում դատապարտելի բան չտեսան, անգամ Սիրունյանին ԲԴԽ էին առաջադրում, իսկ ԱԱԾ-ին կամ Ոստիկանությանը սթափեցնող գրառման համար արժանապատիվ ու տնավեր հայ մարդ են կալանավորում։
Հայ մարդ, որի տունն եք քանդել ու Հայրենիքը ծախել!!!!!!!!
Ո՞նց եք ապրում էս խղճով․․․ո՞նց ա հողը տանում ձեզ․․․»։
--00—ՅՄ