ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Հոկեյի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշել է թույլ չտալ Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մասին փետրվարի 4-ին պաշտոնական կայքում հայտնել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Փաստարկներից մեկը Ռուսաստանից թիմի մասնակիցների անվտանգությունն է, սակայն ՌԴ ֆեդերացիայի միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Պավել Բյուրեն այս փաստարկը համարում է ոչ բավարար հիմնավորված։
«Փաստարկներից մեկը մասնակիցների անվտանգությունն է: Մեր կարծիքով, այս փաստարկը բավարար հիմնավորված չէ։ Միջազգային մրցումներին մասնակցում են ռուս լողորդներ, շախմատիստներ և այլ մարզաձևերի ներկայացուցիչներ, և ոչ մի միջադեպ չի լինում»,- ասել է Բյուրեն։
Հիշեցնենք, որ վերոնշյալ կոմիտեն 2022 թվականի փետրվարի վերջին անորոշ ժամանակով հեռացրեց Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին միջազգային մրցումներից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։