Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

photo_2025-02-08_13-30-36

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Վատիկանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ​​քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներն ու համաշխարհային զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ կողմերն ընդգծել են շարունակական կրոնական երկխոսության և խաղաղության ու արդարության համար փոխադարձ ջանքերի կարևորությունը։

Նշվում է, որ պաշտոնյաները մտքեր են փոխանակել Իրանի և Վատիկանի միջև հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։

«Արաղչին ընդգծել է Իրանի և Վատիկանի միջև երկարամյա և դրական հարաբերություններն՝ ընդգծելով երկու կողմի միջև կրոնական երկխոսության և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը»,-նշված է իրանական լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ