ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի արտագնա հանդիպմանը հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (3-2)՝ սահմանելով պատմական ռեկորդ բոլոր ժամանակների եվրագավաթների գլխավոր մրցաշարի համար։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Այսպիսով, Արքայական ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի պատմության մեջ առաջին թիմը, որը հասավ 300 հաղթանակի։
Նախկինում ոչ մի թիմ չի հասել այս նշագծին: Հաղթանակների քանակով երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան», որն ունի 241 հաղթանակ։ Այս ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (209)։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ