ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմական նվաճման է հասել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
32-ամյա ֆուտբոլիստը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, որը ԱՊԼ-ի 6 տարբեր մրցաշրջաններում հատել է 10 և ավելի գոլի ու գոլային փոխանցման շեմը։ Սալահից առաջ որևէ այլ խաղացողի երբևիցե չի հաջողվել գրանցել նման արդյունք։
Անգլիայի Պրեմիեր լիագյի ընթացիկ մրցաշրջանում Սալահը մերսիսայդցիների կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ