Էրդողանը 5 տարվա դադարից հետո մեկնել է Պակիստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի դադարից հետո փետրվարի 12-ին մեկնել է Պակիստան: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Էրդողանն Իսլամաբադում հանդիպում է ունենալու Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի և նախագահ Ասիֆ Ալի Զերդարիի հետ, ինչպես նաև գործընկերոջ հետ միասին գլխավորելու է երկու երկրների միջև կայանալիք «Բարձր մակարդակի ռազմավարական համագորածցկության 7-րդ նիստին»:

Թուրքիայի առաջնորդի այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք ոլորտների համագործակցությանը վերաբերող համաձայնագրերի ստորագրում:

Երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս ու փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Հիշեցնենք, որ Էրդողանը փետրվարի 10-ից մեկնարկել է օտարերկրյա պաշտոնական այցերի շարք, որի շրջանակում եղել է նախ Մալայզիայում, Ինդոնեզիայում, իսկ այժմ արդեն Պակիստանում է: Թուրքիայի նախագահն Անկարա է վերադառնալու փետրվարի 13-ին: 
 

--00--ԱՀ