Պակիստանում ազատ են արձակվել գնացքի պատանդառված 400 ուղևորից 155-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

.

Պակիստանի անվտանգության ուժերը հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ազատ են արձակել գնացքի` նախօրեին զինյալների կողմից պատանդառված 400 ուղևորից 155-ին: Այս մասին հաղորդում է Geo TV-ն։ 

Աղբյուրի հաղոդմամբ նրանց պատանդ են վերցրել Բելուջիստանի ազատագրման բանակի անջատողական խմբավորման զինյալները։ Մինչ այժմ Պակիստանի անվտանգության ուժերը սպանել են 27 զինյալի։

Հստակեցվում է, որ փրկարարական գործողությունը դեռ ավարտված չէ։ Դեպքի վայր է ուղարկվել մարդասիրական օգնությամբ գնացք։ Փրկված պատանդներից մի քանիսը հոսպիտալացվել են։ Գրոհայինների կողմից սպանվել է մոտ տասը պատանդ։


--00--ԱՀ