ՀՀ-ն և ԱՄԷ-ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot_1

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։

Նշվում է, որ այս հուշագիրը հնարավորություններ կստեղծի, որ երկու երկրների քաղաքացիները մեկը մյուսի տարածքում ազատորեն օգտվեն իրենց ազգային վարորդական վկայականներից, ինչը էլ ավելի կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունները միմյանց տարածքում:

«Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով` պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները»,- ասված է որոշման մեջ:

--00—ՅՄ