Սիրիայի խորհրդարանը կցրվի, կանցկացվեն նոր ընտրություններ. հայ պատգամավորը՝ առաջիկա գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2025-02-14_10-41-18

Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու և նոր սահմանադրություն կազմելու որոշում են կայացրել. նոր սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատելուց հետո պետք է կայանան խորհրդարանական նոր ընտրություններ։ Ենթադրվում է, որ այդ գործընթացը 3-4 տարի ժամանակ կպահանջի:  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ խոսելով երկրում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների, ինչպես նաև հայ համայնքի շրջանում տիրող իրադրության վերաբերյալ։ 

Հայ պատգամավորն, անդրադառնալով վերջերս տարածված տեղեկություններին, որ Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու որոշում են կայացրել, նշեց, որ նման որոշում իսկապես կայացվել է և դա վերաբերում է նաև երկրի սահմանադրության փոփոխություններին:

«Այո, խորհրդարանը լուծարելու որոշում կայացվել է և դա վերաբերում է նաև Սիրիայի նախորդ իշխանությունների օրոք գործող սահմանադրության գործածությանը: Առաջիկա օրերին պետք է սահմանադրության մշակման մարմին ստեղծվի: Այս իմաստով շատ բան է ակնկալվում ազգային երկխոսության համագումարից, որտեղ, հավանաբար, կքննարկվեն երկրի համակարգի ձևաչափը, ղեկավարման եղանակն ու պետության բնույթը››,-ասաց պատգամավորը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ