ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Սիրիայի ընդդիմությունը, որին աջակցում է թուրքական բանակը, հրետակոծել է Սարակիբ քաղաքը, որը գտնվում է Իդլիբ նահանգի արևելյան մասում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հրետակոծությունն իրականացվել է թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող գյուղից:
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկատվություններ չեն հաղորդվում: