Պապիկյանը Լյուքսեմբուրգի ՊՆ ղեկավարի հետ պայմանավորվել է համագործակցությանը գործնական ընթացք տալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2025-02-14_16-16-12

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։

Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

--00—ՅՄ