Ասրյանը առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի ԳՇ պետերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

l-18x0wh-787x459z-0.9978

Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։

ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։

--00—ՅՄ