Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 17-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

acdab2906c9db0ee64c69b4bb38d186f_1681129024-e1739709583785

Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00։ Սգո սրահի հասցեն՝ Նուբարաշենի խճուղի 46։ Այս մասին  հայտնում են նրա հարազատները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։  1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, ղեկավարել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

--00—ՅՄ