ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Կամերային տուն, Ա. Իսահակյան փող. 1)։
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին (ուրբաթ) նույն վայրից ժամը 13:00-ին:
--00—ՅՄ