Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցեն Փարիզի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Capture2

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կմասնակցեն Փարիզում սպասվող հրատապ գագաթնաժողովին, որը կազմակերպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել են ԵՀ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Politico-ն՝ հղում անելով Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում հրավիրում է եվրոպացի առաջնորդներին արտակարգ գագաթնաժողովի` քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած մարտահրավերները:

«Մենք կարող ենք հաստատել ֆոն դեր Լայենի մասնակցությունը վաղը Փարիզում կայանալիք հանդիպմանը: Նախագահ Մակրոնը որոշել է խորհրդակցություններ սկսել եվրոպացի առաջնորդների միջև Ուկրաինայում իրավիճակի և Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ», - ասել են Եվրահանձնաժողովից:

--00—ՅՄ