Տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ կոնկրետ միջոցներ պետք է կիրառել. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Քաղաքացիների որոշ քանակ շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Այս մասին Երեւանի ավագանու հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց տարբեր դրդապատճառներով՝ մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին»,- նշեց  նա։

Քաղաքապետը հավելեց նաև, որ չվճարումների հետևանքով տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն:

Մանրամասները՝ տեսանյութում.
--00--ԱՀ