«MAN Truck & Bus» ընկերության տնօրենի հետ քննարկել ենք Երևանի տրանսպորտային համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

մա

«MAN Truck & Bus» ընկերության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և ԱՊՀ տարածաշրջանի գործադիր տնօրեն Յորգ Մոմերցի և ընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկել ենք Երևանի տրանսպորտային համակարգը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ MAN ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման վերջին փուլի վերաբերյալ կտրամադրի խորհրդատվություն։

--00--ԼՀ