ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը։
«Թրամփի տեսանկյունից, չի ստացվի գործարք կնքել, քանի դեռ չեք ունեցել որևէ տեսակի հարաբերություններ և երկխոսություն մյուս կողմի հետ, և մենք դա կհաստատենք առաջիկա ամիսներին»,- ասել է նա:
Ուոլցը նաև կարծում է, որ 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո փոխվել է Արևմուտքի և Ուկրաինայի մոտեցումը հակամարտության նկատմամբ։ «Այժմ նույնիսկ Զելենսկին մտավ Փարիզի գրասենյակ և ասաց, որ պատրաստ է աշխատել՝ հակամարտությունը դադարեցնելու համար», - նշել է ԱՄՆ ապագա նախագահի խորհրդականը։
--00—ՅՄ