ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այսօր Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում Կարմի խաչի ներկայացուցիչներին է հանձնել իսրայելցի գերիներից 4-ի դիերը: Ինչպես նշում է Times of Israel-ը:
Ըստ աղբյուրի Շիրի Բիբասի, Արիել Բիբասի, Քֆիր Բիբասի և Օդեդ Լիֆշիցի դագաղները հանձնվել են Իսրայելի պաշտպանության բանակին:
Առաջին երեք մայր և մանկահասակ որդիներ են: Բոլոր չորսն առևանգվել էին 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի լայնամասշտաբ հարձակման ժամանակ:
--00--ԱՀ