ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 20-ին Կիևում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։ Կողմերը պետք է քննարկեին ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Այս հանդիպումը, ինչպես ակնկալվում էր, պետք է նաև թուլացներ Վաշինգտոնի և Կիևի միջև լարվածությունը, որն առաջացել էր երկու երկրների ղեկավարների փոխադարձ մեղադրանքներից հետո. Թրամփը Զելենսկիին անվանել էր «բռնակալ», իսկ Ուկրաինայի նախագահը նրան մեղադրել էր ռուսական քարոզչությունն առաջ տանելու մեջ։
Առայժմ պարզ չէ՝ արդյոք բանակցությունների ընթացքում որևէ առաջընթաց գրանցել է թե ոչ։ Հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է, լրագրողներին խնդրել են տուն գնալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ