ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անակնկալ այց է կատարել Ուկրաինա, որտեղ հանդիպում է անցկացրել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Անդրեյ Սիբիգայի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ Ջոնսոնի այցը նախօրոք հայտարարված չի եղել անվտանգության նկատառումներով: