ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Կարապետյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
--00--ԱՀ