ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Վրաստանում սահմանափակումներ են մտցվել դեպի Հայաստանի սահման բեռնատարների տեղաշարժի համար՝ Փարավանի լեռնանցքում բքի և ցածր տեսանելիության պատճառով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։
Նշվում է, որ սահմանափակումները գործում են Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում։
Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում ժամանակավորապես սահմանափակվել է անցումը նաև կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունը բաց է։
--00—ՅՄ