Արմավիր քաղաքում բախվել են «Lexus»-ն և «BMW»-ն. վերջինն էլ բախվել է գազախողովակներին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2025-02-24_14-31-54

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է գազատար խողովակների հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի վթարավերականգնողականի աշխատակիցները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00—ՅՄ