Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների օրակարգն ու ԱՊՀ ՄԽՎ-ին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

59
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն։  
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:  
 
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
 

--00—ԱՊ