Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նա համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը կնպաստեն ինչպես երկկողմ կապերի ընդլայնմանը, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորմանը՝ ապահովելու կայուն տնտեսական աճ և բարելավելու քաղաքացիների կյանքի որակը:

Նա հույս է հայտնել, որ նորընտիր ԱԺ նախագահի ակտիվ աջակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հարաբերությունները կնպաստեն համագործակցության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը և միջազգային հարթակներում երկու երկրների դիրքորոշումների ամրապնդմանը:

--00--ԱԹ