ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայից ժամանել է Թեհրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Լավրովն Իրանի մայրաքաղաքում բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ։
«Բանակցությունների ընթացքում պլանավորվում է առանձնահատուկ շեշտադրում անել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրագործման համատեքստում», - հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում։
Բացի այդ, նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ։
ՌԴ ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում Մոսկվայում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մեկ ամիս անց:
--00--ԱՀ