Հայաստանում Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդների պարեկությանը Խաչիկ գյուղի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_15-19-13

Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի  մարզի Խաչիկ գյուղի հատվածում։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ 

«Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։ 

Նշվում է նաև, որ Ռումինիան ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված դիտորդների թվով երկրորդ երկիրն է։

--00—ՅՄ