Ազգային հավաքականների խաղացողների քանակի արհեստականորեն ավելացումը նպատակահարմար չէ. Արարատ-Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

10b3c0014fa84d84b5891062b8ad6e65

ՀՖՖ շարունակում է ներկայացնել Fastex Պրեմիեր Լիգայի ակումբների դիրքորոշումները ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր Լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:

Ստորև «Արարատ-Արմենիա» ՖԱ դիրքորոշումը

Թիմերի քանակը և շրջանների քանակը

Ակումբը կողմ է 8 թիմերի մասնակցությանը և 4 շրջանով առաջնության անցկացմանը: 8 թիմերի ձևաչափը թույլ կտա ապահովել ավելի մրցակցային և հետաքրքիր առաջնություն, իսկ 4 շրջանները երաշխիք կտան, որ թիմերը միմյանց հետ կհանդիպեն բավարար քանակությամբ անգամներ՝ ապահովելով մրցաշարի հետաքրքրությունը և դիտարժանությունը: Այս ձևաչափի դեպքում, մրցաշրջանի արդյունքներով վերջին տեղը զբաղեցրած թիմը ավտոմատ կերպով կլքի Պրեմիեր լիգան, իսկ նրա տեղը կզբաղեցնի Առաջին խմբի հաղթողը:

Խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների քանակը

Ակումբը կարծում է, որ խաղադաշտում գտնվող Հայաստանում մարզված կամ ազգային հավաքականների խաղացողների (այսուհետ՝ Ընտրյալներ) քանակի արհեստականորեն ավելացումը նպատակահարմար չէ: Սա կզբունքային հարց է ակումբի համար։ Եթե որպես նպատակ հիմք է ընդունվում նոր սերունդների նախապատրաստումը Հայաստանի ազգային հավաքականի համար, ապա կարող են լինել դեպքեր, երբ տարիքի, խաղային որակների կամ այլ պատճառներով ֆուտբոլիստը այլևս հավաքականում չի կարող տեղ գտնել, սակայն բավարարի Ընտրյալներին ներկայացվող պահանջներին։ Այս դեպքում կարգավորումը չի ծառայի իր վերջնական նպատակին։ Ավելի տրամաբանական կլինի սահմանել, որ յուրաքանչյուր թիմ ունենա հայտավորման ցուցակում 3, իսկ խաղադաշտում մեկ խաղացող, ով բավարարում է Ընտրալին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև տարիքը չգերաազանցի 23-ը (կարող են լինել նաև այլ պայմաններ)։ Սա կհանգեցնի նրան, որ 10 թիմում կլինեն առնվազն 3 Ընտրյալ, որոնք կբավարարեն ակումբների կողմից առաջադրվող պահանջներին։ Խոսքը նվազագույն շեմի մասին է, ակումբները սահմանափաակված չեն ունենալ ավելի մեծ քանակով Ընտրյալ ֆուտբոլիստ։ Այնուամենայնիվ, առաջարկը չընդունվելու դեպքում, պնդում են ենք, որ Ընտրայլների քանակը սահմանափակվի առավելագույնը 3-ով: Հակառակ պարագայում, հայկական ակումբները հնարավորություն չեն ունենա հաջողություններ գրանցել եվրոպական ասպարեզում, ինչը կհանգեցնի հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության կտրուկ նվազմանը։

Ավելորդ չէր լինի, եթե ՀՖՖ-ն կիսվեր ակումբների հետ վիճակագրական տվյալներով, թե քանի ֆուտբոլիստ, ովքեր մարզվել են Հայաստանում կամ հանդիսանում են ազգային հավաքականների խաղացողներ, կարող են միանալ Պրեմիեր լիգային և ապահովել մրցունակություն: Մեր կարծիքով՝ առկա քանակը բավարար չէ Եվրոպայում մրցունակ առաջնություն ունենալու համար: Ավելին, նման մոտեցումը կարող է հանգեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերի արհեստական աճի և խոչընդոտել երիտասարդ տաղանդների զարգացմանը: Ակումբը առաջարկում է կենտրոնանալ ֆուտբոլային ակադեմիաների արդյունավետ գործունեության և երիտասարդ տաղանդների պատրաստման վրա: Հնարավոր է՝ 5 տարի անց, երբ կհասունանա նոր սերնդի ֆուտբոլիստներ, նպատակահարմար կլինի քննարկել խաղադաշտում Հայաստանում մարզված կամ ազգային հավաքականների խաղացողների քանակի աստիճանական ավելացման հարցը:

Երկրորդ լիգա

Ակումբը ողջունում է Երկրորդ լիգայի ստեղծման գաղափարը, սակայն կարևորում է դրա իրագործելիության հարցը: Անհրաժեշտ է մանրամասն քննարկել և գնահատել Երկրորդ լիգայի ստեղծման հնարավորությունները և ռիսկերը:

Անցկացման ժամերը և մրցաշրջանի մեկնարկը

Ակումբը կողմ է խաղերի անցկացման երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին, որը ֆուտբոլը մասսայականացնելու կարևոր քայլ կարող է հանդիսանալ՝ ապահովելով մեծ երկրպագուների նոր հոսքեր դեպի մարզադաշտ։ Մրցաշրջանի մեկնարկը սահմանել օգոստոսին և ավարտը պահպանել մայիսին: Այս ձևաչափը լավագույնս չէ համապատասխանում Հայաստանի կլիմայական պայմաններին, սակայն թույլ է տալիս համաքայլ գնալ Եվրոպական առաջատար առաջնություններին և փորձը ցույց է տալիս, որ հաջող մրցելույթներ է ապահովում միջազգային ասպարեզում:

Եզրակացություն

Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը պատրաստ է ակտիվորեն մասնակցել քննարկումներին և ներդնել իր ներդրումը Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում: Ակումբը կարևորում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն, որը կնպաստի ազգային առաջնության մրցունակության բարձրացմանը և հայկական ֆուտբոլի զարգացմանը:

--00—ՅՄ