ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Տենտոն Յենեի համար նախօրեին «Փյունիկի» հետ կայացած խաղը 100-րդն էր երևանյան ակումբի կազմում:
«Ակումբի բոլոր ներկայացուցիչների կողմից շնորհավորում ենք Տենտոնին այս փայլուն նվաճման կապակցությամբ»,- ասվում է «Արարատ-Արմենիայի» տարածած հաղորդագրության մեջ:
«Փյունիկի» դեմ խաղում 24-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը:
Տենտոն Յենեն 2022 թվականից է հանդես գալիս «Արարատ-Արմենիայում», ուր տեղափոխվել էր «Նորավանքից»: Այս ընթացքում թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 100 հանդիպումներում նա 48 գոլ է խփել:
--00—ՅՄ