ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Հայաստանի պատմությունը և ԼՂ մշակույթը։ Այս մասին Մոսկվայում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա նշել է, որ Բաքվում ցանկանում են յուրացնել հայտնի պատմական հուշարձանները՝ Ամարասը, Գանձասարը․ «Այս և Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային այլ հուշարձանները գալիս են այն ժամանակներից, երբ ադրբեջանցիները ոչ միայն բացակայում էին այս տարածքից, այլև որպես ազգ ընդհանրապես գոյություն չունեին»,- ասել է նա։
«Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների «դատավարությունը» նույնպես տեղավորվում է պատմության կեղծման և հայկական ժառանգության յուրացման ընդհանուր տրամաբանության մեջ։ Այս «դատավարությունն» Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի դեմ տարած հաղթանակը տոնելու ցուցադրություն է»,- ասել է Զատուլինը։
--00—ՅՄ