ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայկական ընդդիմությունը 2021 թվականին դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ աջակցության խնդրանքով: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։
Կոնստանտին Զատուլինը նշել է, որ խնդրանքը չի իրականացվել․
«Ռուսական կողմը մերժել է այն պատճառով, որ իշխանափոխությունը կարող է ազդել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա և նոր պատերազմ հրահրել»,- ասել է նա։
Խոսելով ՀՀ-ում եղած հակառուսական տրամադրություններից Պետդումայի պատգամավորը նշել է․
«Ռուսաստանի նկատմամբ վստահություն ունեցողների թիվը, իհարկե, նվազում է հենց Հայաստանում՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո նրանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»:
--00—ԼՀ