ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Утро.ру»-ին տված հարցազույցի ժամանակ ԼՂ հակամարտության սրացմանն անդրադառնալիս հիշել է նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
«Ադրբեջանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը, իհարկե, չի լավացել, սակայն մարդասպաններին պատվելու դեպք Հայաստանում ես չեմ կարող հիշել»,- եզրափակել է Զատուլինը:
Հիշեցնենք, որ Բաքուն ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին ազատ արձակելու համար գործադրել է բոլոր ջանքերը, իսկ տուն վերադառնալուն պես նրան պաշտոմի բարձացում են արել ու բանտում անցկացրած 8 տարվա համար «փոխհատուցում» վճարել:
--00—ԼՄ