ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների համաձայն` Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ գարնան մեկնարկով սկսում է մարզեր այցերի շարքը ու վայն եկել տարել է այն մարզային պատգամավորներին ու մարզպետներին, որոնց մարզում դժգոհություն լսի իրենց թիմից:
Ասում են՝ շեֆի այս հրաման-սպառնալիքից հետո մարզային ՔՊ-ականները սկսել են ելքեր փնտրել, թե ինչ գնով փրկեն մարզի ժողովրդի մոտ իրենց ընկած վարկանիշը, որ չճաշակեն իրենց շարքերից վռնդված գործընկերների ճակատագիրը»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ