ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Կիևի ծրագրած ահաբեկչությունը միտրոպոլիտ Տիխոնի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

.
Մոսկվայում կանխվել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ ահաբեկչությունը, որը ծրագրում էին ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
 
Մոսկվայում ձերբակալվել են ՌԴ մեկ քաղաքացի և Ուկրաինայի մեկ քաղաքացի, որոնք հավաքագրված են եղել ուկրաինական ռազմական հետախուզության կողմից։ Նրանցից առգրավել են ինքնաշեն ռումբ և կեղծ ուկրաինական անձնագրեր, նրանք ձերբակալվել են:
 
«Իրականացված միջոցառումների արդյունքում Մոսկվա քաղաքում ձերբակալվել են Ուկրաինայի մեկ քաղաքացի և ՌԴ մեկ քաղաքացի, որոնց հավաքագրել էր Ուկրաինայի ՊՆ-ի Հետախուզության գլխավոր վարչությունը` «Տելեգրամ» խմեսենջերի միջոցով: Քննչական գործողությունների ընթացքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք և Ուկրաինայի քաղաքացու երկու կեղծ անձնագիր` ձերբակալվածների լուսանկարներով և փոփոխված նույնականացման տվյալներով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ