ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է հայրենասերներից։ Այս մասին այսօր Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիներին աջակցություն ցուցաբերելու պահանջով ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ինքը մահու չափ վախենում ա հայրենասերներից։ Էդ ի՞նչ հրեշ պիտի լիես, որ թողես մարդը Բաքվում տանջվի, մտածելով, որ հետագայում կարող ա քաղաքական ամբիցիա ունենալ։
Հասարակությունը պիտի անպայման ճնշի, որ ԱԳՆ-ն նոր աշխատի՞, սա անընկալելի է, բայց բացատրությունը շատ պարզ է․ հայ մարդ, որն անտարբեր է գտնվում մեկ այլ հայի նկատմամբ Բաքվում իրականացվող խոշտանգումների հանդեպ։ Իսկ գուցե Ադրբեջանի պահանջները հերթով կատարելու արանքում գոնե մի պահանջ մենք ներկայացնենք, մի պահանջ ընդամենը՝ ՀՀ անձնագիր կրող մարդկանց վերադարձի հարցը, հայը տեր ունի՞ թե չունի», - նշեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ