ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա Փաշինյանի օրոք աշխատած նախագահ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի պնդմամբ, Քոչարյանը և Սարգսյանն Արմեն Սարգսյանի առաջադրման թեմայով չեն հանդիպել և չեն վիճել, տարածվող տեղեկատվությունն անհեթեթություն է։
Մամիջանյանի համոզմամբ, իշխանության և Նիկոլ Փաշինյանի ապաշնորհության հետևանքով պանթյուրքիզմը տեսական գաղափարախոսությունից փոխակերպվել է բավականին շոշափելի աշխարհաքաղաքական գործոնի, որը լուրջ վտանգ է ներկայացնում։
Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսին և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտաբերած մտքերին՝ պատգամավորը նշեց, թե նա ամեն ինչ անում է լայքի համար՝ փորձելով սնել «քցել են իմ ջեբը» միֆը։
Մանրամասները՝ տեսանյութում։