Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2025-02-28_13-18-48

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից  գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

Armlur.am-ն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։ 

Կիմա Ավդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։ 

--00—ՅՄ