Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման խոստումով, բայց դրա փոխարեն հուշաքար տեղադրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

481267263_1125550116031794_8810304815456802443_n

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց, այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Այսօր մարտի 1-ն է. ոչ միայն գարնան առաջին օրը, այլև իմ հիշողության մեջ 2008 թվականից հետո այս օրը մնում է Երևանի կենտրոնում գրանցված 10 մարդկանց սպանությունների արյունալի օր:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման վստահ խոստումով, բայց դա էլ ձախողեց ու բացահայտման փոխարեն քաղաքապետարանի դիմաց այդ առիթով հուշաքար տեղադրվեց:

Մոտ 7 տարի Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի Հայաստանում՝ բացարձակ իշխանություն, և այդ 10 սպանություններից որևէ մեկը մինչև այսօր բացահայտված չէ: Վերջին տեղեկությունն այս մասով այն է, որ նախաքննություն է ընթանում: Քննեք...

Եւ այսպես, «հատիկ-հատիկ» բոլոր խոստումները ձախողելով իշխանություն է պահում՝ ստի վրա հիմնված»:

--00—ՅՄ