ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Տաջիկստանում սկսվել են խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տեղական ժամանակով ժամը 06:00-ին ամբողջ երկրում բացվել են 3513 ընտրատեղամասեր:
Քաղաքացիները պետք է ընտրեն 41 պատգամավորի միամանդատ ընտրատարածքներից և ևս 22-ին՝ մեկ համահանրապետական ընտրատարածքից: Այս 63 տեղի համար պայքարում են 220 թեկնածուներ (152 միամանդատ թեկնածու և 68 թեկնածու մեկ համահանրապետական ընտրատարածքից), այդ թվում՝ 65 ինքնաառաջադրված թեկնածուներ (բոլորը միամանդատ թեկնածուներից)։
Տաջիկստանում գրանցված յոթ կուսակցություններից վեցն առաջադրել են իրենց թեկնածուներին։
Հանրապետությունից դուրս քաղաքացիների համար ստեղծվել է 36 ընտրատեղամաս 28 երկրներում, այդ թվում՝ 5-ը՝ Ռուսաստանում՝ դեսպանատանը, ինչպես նաև Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Սանկտ Պետերբուրգում և Ուֆայում գլխավոր հյուպատոսություններում։
--00—ՅՄ