Եվրոպան պատրաստվում է վատագույնին, իսկ Հայաստանում «հարմարվել» են աղետին՝ չտեսնելով վատագույնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture

Եվրոպան պատրաստվում է վատագույնին, իսկ Հայաստանում «հարմարվել» են աղետին՝ չտեսնելով վատագույնը, գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Լոնդոնում կայացել է ԵՄ երկրների արտակարգ գագաթնաժողովը, որը գումարվել է դեպի Վաշինգտոն Զելենսկու խայտառակ այցից հետո։ Երեկվա հանդիպմանը եվրոպական երկրները փորձեցին ընդհանուր ռազմավարություն մշակել արագ փոփոխվող աշխարհաքաղաքական  պայմաններում։

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն էին. 

➖ Ի՞նչ պետք է արվի Ուկրաինայի

դիրքերն ամրապնդելու համար.

➖ Ինչպե՞ս իրականացնել Եվրոպայի վերազինումը` ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Եվրոպացիները քննարկել են Ուկրաինային տնտեսական և ռազմական աջակցությունը շարունակելու տարբերակները։ Ինչ վերաբերում է Եվրոպայի պաշտպանունակության ուժեղացմանը, ապա Եվրահանձնաժողովը մարտի 6-ին այս հարցի վերաբերյալ ծրագիր կառաջարկի Եվրոպական խորհրդին։ Գագաթաժողովից հետո,  ԵՄ Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենի և մյուս լիդերների խոսքերը ցույց են տալիս, որ Եվրոպան խուճապի մեջ է։

Նրանց համար չափազանց դժվար է, բայց և կարևոր է կարճաժամկետ հեռանկարում պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը: Սա անհրաժեշտ է Եվրամիության անվտանգության համար, և նրանք պետք իրենց շուրջ առկա ռազմավարական միջավայրում պատրաստվեն վատթարագույնին: Հետևաբար, ձգտելու են ուժեղացնել իրենց պաշտպանությունը՝ հսկայական միջոցներ տնտսությունից կտրելով և դնելով ռազմարդյունաբերության վրա: 

Ակնհայտ է, որ Եվրոպան պատրաստվում է հնարավոր պատերազմի: Ռուսաստանը չի շտապում դադարեցնել ռազմական գործողությունները այլ հակառակը՝ պատրաստվում է ապագայի հնարավոր ընդլայնմանը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանը մեծ տեմպերով սպառազինվում է: Թուրքիայի «ռեգիոնալ ախորժակը» նոր է բացվել: Իսրայելը ևս սպառազինվում է, իսկ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակը չի հանդարտվում: 

Եվ այս պայմաններում, Հայաստանի խաբեբա կապիտուլյանտները կարծում են, թե իրենց «խաղաղության օրակարգը», «խաղաղության խաչմերուկը» կամ «ԵՄ անդամության մեկնարկը» ինչ-որ մեկի «տանձին» կարող է պետք լինել:

Մեղք է մեր ժողովուրդը, կրկին պետք է խաբվի դատարկ հույսերի մեջ, էլի Նիկոլի անբաշարության կամ դավադրության պատճառով հարվածի տակ ընկնի, էլի տարածքներ կորցնի ու էդպես էլ չհասկանա, որ միակ լուծումը  բոլորով մւասին Նիկոլին քշելու և նախորդ իշխանությանը վերադարձնելու մեջ է:

Հասկանում եմ, որ այս անգամ էլ ասված ճշմարտությունը շատերի սրտով չէ, բայց ի՞նչ իմաստ ունի դատարկ հույսեր տալ, թե շուտով իբր նոր «փրկիչ-մեսիա» է գալու: Վերջին շրջանում ստեղծված ցանկացած «նոր ուժի»  կափարիչը բարձրացնում ես՝ տակից կամ նոր Սահակաշվիլի է երևում, կամ նոր Զելենսկի, կամ էլ նոր՝ ավելի վատ Նիկոլ... 

Մտածեք էլի, էդ ուղեղն ինչի՞ համար են տվել... »։

--00—ՅՄ