ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր Էջում գրել է․ «ԳԱՐՈՒՆԸ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն:
Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»։
--00—ՅՄ