Սիրելի՛ Ռուբեն, դիմում ենք քեզ հազարավոր քո հայրենակիցների անունից, խնդրում ենք դադարեցնել հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

1663251607_5277425

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը գրում է․ «Սիրելի՛ Ռուբեն,

Դիմում ենք քեզ հազարավոր քո հայրենակիցների անունից: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը:

Տեսնելով և հասկանալով, թե ինչպիսի ծայրահեղ անարդարություններն են քեզ ստիպել դիմել այդ քայլին, միաժամանակ ուզում ենք՝ տեղեկացա՛ծ լինես, որ դու արդեն արթնացրել ես շատերին, և դեռ պայքարի մեծ ուղի կա անցնելու. պետք է կռվել միասին:

Այդ պայքարում քո առողջական խնդիրները անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի և հայկական աշխարհի վրա, իսկ քո ամուր առողջությամբ դու շարունակում ես ոգեշնչել և միավորել բոլորիս՝ նույնիսկ Բաքվի բանտից:

Դու՛ ես միշտ ասել, որ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա փրկության, ապա պետք է պայքարել, հակառակ դեպքում դա էլ չի լինի: Այս դեպքում մենք ոչ թե նվազագույն հնարավորություն ունենք, այլ հստակ անելիք, որով քո առաջնորդությամբ հասնելու ենք ցանկալի նպատակին:

Խնդրում ենք՝ մի՛ զրկիր մեզ այդ հնարավորությունից, և մենք կանենք անհնարինը՝ հանուն Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի»:

--00—ՅՄ