ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է կազմակերպության քարտուղարության հայտարարության մեջ։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև: Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ համաձայնեցվել է պետական սահմանի անցման գիծը դրա ամբողջ՝ գրեթե հազար կիլոմետր երկարությամբ», - նշված է հայտարարության մեջ։
ՀԱՊԿ-ում ընդգծել են, որ սահմանային խնդիրների լուծումն, անկասկած, «կնպաստի տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության առաջանցիկ զարգացմանը, կնպաստի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության բարելավմանը և կազմակերպության առջև ծառացած խնդիրների իրագործմանը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ