ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Իլհամ Ալիևն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, նշվել է, որ խաղաղության պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներն առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից, և կողմերի միջև բանակցություններ են ընթանում այդ պայմանագրի տեքստի շուրջ։
--00—ԼՀ