Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի 2 պահանջները՝ հայցերի ետ քաշման և զորքերի չտեղակայման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

 «Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, Փաշինյանն ընդունել է նաև Բաքվի երկու պահանջները՝ միջազգային հայցերի ետ քաշման և երրորդ երկրների զորքերի չտեղակայման վերաբերյալ։

Հայաստանում Փաշինյանից ու իր թիմից բացի, ոչ մեկն այդպես էլ չիմացավ՝ ինչ են բանակցել ու պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը»։

--00--ԱՀ